Խմբակային թերապիաներն իրենցից ներկայացնում են անհատական թերապիաների տարբեր համադրություններ՝ ըստ խմբում ընդգրկված երեխաների մոտ առկա խնդիրների։ Սակայն, հիմնական խնդիրը, որը լուծում է խմբային թերապիան, վերաբերում է երեխայի սոցիալիզացմանը։ Երեխաները, ներառվելով փոքր սոցիալական խմբերի մեջ, հետագայում ավելի հեշտ են ինտեգրվում մեծ խմբերում։ Խմբային թերապիաները լինում են երկու կամ երեք ժամ տևողությամբ։
